ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն Ադրբեջանում է: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստանում էր և Սերժ Սարգսյանին հանձնեց Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ հիմա էլ Ադրբեջան է մեկնել Իլհամ Ալիևին նույնպես ուղերձ փոխանցելու համար: