ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
ՌԴ ԱԳ նախարարը նախ կայցելի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետ տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, ինչից հետո Նալբանդյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ ասուլիսով: