ԼՂ հիմնահարցը համայն հայ ժողովրդի ապագայի խնդիրն է

13

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն արցախահայության, այլև համայն հայ ժողովրդի ապագայի զարգացման խնդիրն է, որից կախված է ողջ ազգի ճակատագիրը,- նշեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուն շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է ԼՀ հիմնախնդրի լուծման համար ջանքեր գործադրել, սակայն խնդրի լուծումն առայժմ իրատեսական չի համարում.
«Եթե Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Երևանը կառուցվել է ադրբեջանական պատմական հողում,այդպիսի մարդու հետ ինչպե՞ս կարող ես համաձայնության գալ», – շեշտեց նա: