ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններն արդեն երկար ժամանակ դադարել են. Ազիմով

12

“Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններն արդեն երկար ժամանակ դադարել են”, – հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Գրում է News.az-ը:

Նրա խոսքով` չնայած համանախագահների կողմից անցկացվող խորհրդակցություններին, հիմնախնդրի քննարկման հստակ գործընթաց չկա:

“Համանախագահների պարբերական այցելություները տարածաշրջան չեն կարող արդյունավետ լինել: Ամեն անգամ, երբ նրանք գալիս են տարածաշրջան, նրանք ծանոթանում են կողմերի դիրքորոշումներին և միջազգային կառույցներին հայտնում, որ բանակցությունները շարունակվում են: Բայց իրականում, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը զբաղվում են այդ հարցի շուրջ շահարկումներով”,- ասել է Ազիմովը: