ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները իրենց վրա են վերցրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները Դովիլում հայտարարել են, միայն բանակցային ճանապարհով կարելի է հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ինչը կստեղծի վստահության մթնոլորտ և կայունություն տարածաշրջանում»,- ասել է Քլինթոնը վիլնյուսյան հանդիպման ընթացքում: