ԼՂ հակամարտության հարցը քննարկվելու է

9

Սպասվում է ռուս-ֆրանսիական անվտանգության հարցերով խորհրդաժողովի 10-րդ նիստը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նիստից առաջ հարցազրույց է տվել Ռիա Նովոստի գործակալությանը: Հարցազրույցի ընթացքում Լուկաշևիչը նշել է , որ նիստի ընթացքում քննարկվելու են միջազգային տարաբնույթ քաղաքական հարցեր, այդ թվում նաև քննարկվելու է Աֆղանստանում խաղաղության գործընթացի կարգավորման, Կոսովոյի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման ուղիները: