ԼՂ հակամարտության կարգավորումը կստեղծի մեծ պոտենցիալ տարածաշրջանային զարգացման համար

7

ԵՄ արտաքին քաղաքականության եւ քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը APA-ի այն հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու Հարավային Կովկաս և Ադրբեջան սպասվելիք այցերի ընթացքում, նա պատասխանել է.

«Մենք հարցերի մեծ շրջանակ ենք պատրաստել, բայց մի հարցի լուծումն է ամենագլխավորը: Մեզ անհանգստացնում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղաշարժի բացակայությունը: Մենք ավելի ակտիվ և գործնական դեր ենք ուզում խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ նույնով մենք ավելի ամբողջական աջակցություն կցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այս հարցով զբաղվում է Ֆիլիպ Լեֆորտուն, ում մենք նշանակել ենք ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը կստեղծի մեծ պոտենցիալ տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար: ԵՄ-ի համար հիմնական նպատակը խնդրի կարգավորումն է և խաղաղության ձեռքբերումը: Մենք հավատում ենք, որ այդ արժեքները խթան կհանդիսանան Հարավային Կովկասում փոփոխությունների համար»: