Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Regnum գործակալությունը, դեսպանը այս մասին խոսել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մինչև 17 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ` նշելով. «Ես բոլոր ջանքերը ներդնելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցային գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Ես երջանիկ կլինեմ, եթե հակամարտության կարգավորումը հաջողվի իմ դիվանագիտական առաքելության ժամանակ: ԱՄՆ կառավարության նպատակը այդ խնդրի խաղաղ լուծումն է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ շփումներից հետո հասկանալի դարձավ, որ այդ հակամարտության կարգավորումը ԱՄՆ-ի համար առաջնահերթ հարց է»,- ասել է Մորնինգսթարը: