ԼՂ հակամարտության կարգավորման համար պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերել. Մորնինգսթար

17

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար կարևորը վճռական կամքն է, որ կողմերը պետք է ցուցաբերեն և հավելել. «Գիտեմ, որ հիասթափություն կա Մինսկի խմբի շրջանակում անցկացվող բանակցային գործընթացից, բայց ես ցանկանում եմ հարցադրում անել՝ արդյո՞ք այդքան կարևոր է բանակցությունների ձևաչափը…: Խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար իրականում կարևոր է կողմերի քաղաքական կամքը: Յուրաքանչյուր իրավիճակում բարդ հարցերի առնչությամբ պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերել»,-հայտարարել է դեսպանը: