ԼՂ հակամարտության գործընթացում ոչ մի դրական արդյունք չկա

6

Մադրիդյան սկզբունքները հիմնարար են: Դրանք պարունակում են բոլոր հիմնավոր սկզբունքները Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Բրայզան նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվում է տարիներ, բայց ինչպես տեսնում ենք ոչ մի դրական արդյունք չկա: «Կողմերը չեն վստահում միմյանց, չեն գնում փոխզիջումների և փոխհամաձայնության, ինչի պատճառով էլ խնդիրը խորանում է : Եվ եթե այդ հարցը չլուծվի մոտակա ժամակետներում, ապա այն կարող է ավելի երկար ժամանակահատված ձգձգվել: Մենք փորձում ենք, որ այս հարցի լուծումը ցավոտ չլինի և կողմերի շահերը հնարավորինս քիչ ճնշվեն»,- հավելել է Բրայզան: