ԼՂ հակամարտության գործընթացում առաջընթացի հնարավորություն չկա

13

Կարնեգիի հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ընդգծել է, որ այս տարի առաջընթացների ակնկալիքներ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. «Այս տարի գործնականում որևէ հնարավորություն չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար։ Թվում է, թե հակամարտող կողմերից և ոչ մեկն էլ պատրաստ չէ փոխելու նախորդ տարվա հունիսին Կազանում մերժված համաձայնագրի նախագծի շուրջ իր դիրքորոշումը»։

Փորձագետը նշել է, որ այս տարի լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակը։ և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչն ավելացնում է բանակցային գործընթացում առաջընթացի գրանցման վերաբերյալ առկա թերահավատությունը։

«2012 թվականը լինելու այնպիսի տարի, երբ միջնորդները հույսեր պետք է տածեն հակամարտության ղեկավարման և ոչ թե դրա լուծման հետ»,- ընդգծել է դե Վալը։