«Սոչիում հունվարի 22-ին կայացած վերջին հանդիպումը շատ արդյունավետ էր: Ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որն իմ կարծիքով կարագացնի լուծման հասնելու ձևաչափի որոնումը»,- ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Վերջինս նշել է, որ Ռուսաստանը ապագայում նույնպես շարունակելու է կարևոր դերակատարում է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն ջանքեր չի էլ խնայել հակամարտության կարգավորման համար:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը արագ լուծվել չի կարող, քանի որ այն բարդ և դժվար լուծելի հարց է և պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, շեշտել է Մատվիենկոն
«Մեր խնդիրն է վստահության մթնոլորտի ստեղծումը: Առանց այդ մթնոլորտի հակամարտության լուծումը գտնելը շատ դժվար կլինի»,- ասել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին խոսելով` նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ չի սպառվել: