Դեռ հստակեցված չէ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամկետը: Այս մասին հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ներկայումս տվյալ հարցի շուրջ բանակցում են երկու երկրների արտգործնախարարությունների հետ. «Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում:
Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Գլխավորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աջակցում են երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը»: