Իրանի ԱԳՆ. ԼՂՀ ընտրությունները բացասականորեն են ազդում հակամարտության կարգավորման վրա

5

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն անդրադարձել է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրություններին: Տեղեկացնում է Trend-ը:

«Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը բացասականորեն են ազդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա: նմանատիպ գործողությունները բացասականորեն են ազդում բանակցային գործընթացի վրա, քանի դեռ հակամարտող կողմերը որևէ համաձայնության չեն եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,- ասել է Մեհմանպարաստը: