Իրանական Presstv հեռուստալաիքը ցուցադրել է կադրեր, որոնց վերնագրել է
«Ամերիկյան ինքնաթիռ-լրտես RQ 170-ը»:
Իրանցիները ցույց են տալիս անօդաչու ինքնաթիռը, որը տեսանելի վնասներ չունի : Ավելի վաղ պենտագոնը խոստովանել էր, որ իրենք ունեցել են անօդաչու ինքնաթիռի կորուստ և ահազանգել էր, որ Իրանը կարող է բացահայտել ամերիկյան ռազմական գաղտնիքները: Սակայն ամերիկյան կողմը նաև նշում է, որ սարքը Իրան է հասել տեխնիկական թերությունների պատճառով:
New York Times-ն էլ գրում է, որ այդ սարքը մասնակցում էր իրանական միջուկային օբյեկտների ուսումնասիրմանը: