Իրանը Իսրայելին է մեղադրում Բեյրութի պայթյունի համար

17

Իրանը Բեյրութում տեղացած պայթյունի համար մեղադրում է Իսրայելին: Տեղեկացնում է «Ֆրանս Պրեսը»: Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանպարաստը նշել է, որ Իսրայելն է հրահրում տարածաշրջանի անկայությունը. «Անկաասկած, տարածաշրջանի և լիբանանյան ժողովրդի նույն թշնամին սիոնիստական ռեժիմն է, որ ձգտում է անկայության և տարածաշրջանում անվտանգության բացակայության»: Իսկ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին էլ իր հերթին. «Տարածաշրջանի թշնամիները փորձում են տարածաշրջանում ավելացնել անկայությունը իրենց հիվանդագին նպատակներն իրականացնելու համար»,- ընգգծել է Սալեհին:

Հիշեցնենք, որ Բեյրութի պայթյունի զոհ է դարձել 8 մարդ, այդ թվում նաև Լիբանանի ներքին հետախուզության ղեկավար, գեներալ Վասիմ ալ-Հասանը: