«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերջին փաթեթը կկիրառվի, ինչպես որ ավելի վաղ որոշվել Էր»,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը:
Հաղորդագրության համաձայն` ԵՄ արտաքին խորհուրդը հաստատել է հուլիսի 1-ից ԵՄ երկրներ իրանական նավթի ներմուծման արգելք սահմանվելը` այս տարվա հունվարի 23-ին ընդունված որոշման համաձայն:
Սրանով իսկ, Իրանից Եվրամիության երկրներին նավթի մատակարարման պարտավորագրերը պետք Է փակվեն մինչեւ հուլիսի 1-ը:
Նշենք, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների փաթեթը միտված Է Իրանի միջուկային ծրագրին եւ դրա ֆինասնավորման աղբյուրներին: