Իսրայելի կառավարությունը միաձայն մերժել է ՄԱԿ-ի ԳԱ ընդունած բանաձևը Պաղեստինի վերաբերյալ

20

Իսրայելի կառավարությունը միաձայն մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ:
Տեղեկացնում է «Իտառ-Տասս»-ը:

Իսրայելի կառավարության նիստի ընթացքում նախարարները հայտարարել են, որ Իսրայելի ժողովուրդը ունի բնական, պատմական և իրավական իրավունք իր հայերիքի և իր հավերժ մայրաքաղաք Երուսաղեմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ին անդամ 193 պետություններից 138-ը, 9-ը՝ դեմ, 41 պատվիրակություն ձեռնպահ ձայներով Պաղեստինը Միացյալ ազգերի կազմակերպությունում ստացել էր դիտորդ-պետության կարգավիճակ: