Իսրայելը մեկ օրյա հրադադար է հայտարարել

16

Իսրայելը մեկ օրով հետաձգում է Գազայի վրա ցամաքային ներխուժում իրականացնելու որոշումը, որպեսզի հնարավորություն տա դիվանագետներին: Տեղեկացնում է PressTV-ին:

Իսրայելը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ պաղեստինցիները չեն վերսկսի իսրայելական տարածքի հրթիռակոծությունը, սակայն միայն Եգիպտոսի երաշխիքներն իրեն չեն բավարարում: Նշենք, որ նման առաջարկ է հնչել Իսրայելի ներկայացուցիչների և ՀԱՄԱՍ խմբավորման միջև կայացած անուղղակի բանակցություններում, որոնք Եգիպտոսի միջնորդությամբ ընթանում են Կահիրեում։