«Իսպանական վարունգները, այդ թվում նաև իսպանական միրգն ու բանջարեղենը արգելվել է ներկրել Հայաստան»,-այս մասին հայտարարեց ՀՀ Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ այսօր մեր երկրում չկան վարունգից հիվանդացության դեպքեր, սակայն այնուամենայնիվ անվտանգության պայմաններից ելնելով` հրաժարվել ենք այդ երկրի վարունգներից: