Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) 39-ամյա Վահե Հակոբջանյանը:
Դեպքի վայր է մեկնել ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Տեղեկացնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Որոշ տեղեկություններով` պատճառը գումարային պարտքերն են, որոնք չի կարողացել մարել:













