Ինքնասպանվածի ափի մեջ, իրոք, անուններ են եղել

25

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է, որ Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ին, նախնական վարկածով ինքնասպանություն գործած 1992թ. ծնված Վլադիմիր Ասատրյանը ինքնասպանվելուց առաջ ձեռքի ափի մեջ գրել է ծառայակիցների և սպաների անուններ` շեշտելով. «Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով` 110-րդ հոդված: Մենք այս պահին ունենք որոշ կասկածյալներ, որոնց մեղադրանքներ կառաջադրվեն և քրեական պատասխանատվության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն կոնկրետ անձանց նկատմամբ: Այն հանգամանքը, որ անուններ կան ձեռքի ափի մեջ, հենց այդ անձանց մասին է խոսքը»:

Իսկ այն հարցին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում հերթական միջադեպը գրանցվեց: Դեպքի մանրամասները դեռևս անորոշ են… Վարկածներից մեկի համաձայն՝ միջադեպի պատճառը բռնաբարության փորձն է եղել: Դատախազը բացառել է հայտարարությունները, որ զինվորին բռնաբարել են, բայց չի ժխտել, որ զինվորի մարմնի վրա կան բռնության հետքեր: