Հունիսի 19-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 77 շենքի տանիքից երիտասարդ է ցանկանում նետվել:
«Արտակարգ ալիք»-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ նույն շենքի 20-րդ բնակարանի բնակիչ 1990թ. ծնված Հ. Մելոյանը բարձրացել է շենքի տանիք և սպառնում է նետվել:
Հատուկ փրկարար ջոկատի պետ փրկարար ծառայության փոխգնդապետ Ա.Մանուկյանի և լեռնափրկարար փրկարար ծառայության ենթասպա Կ. Ալվրցյանի կողմից Հ. Մելոյանի հետ տարված բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է: