Ահաբեկիչները ամենաշատը օն-լայն հեռահաղորդակցության միջոցներն են կիրառում ահաբեկչական գործողությունները կազմակերպելու ժամանակ: Այս մասին հրատարակել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչական վտանգի մակարդակի վերաբերյալ իր տարեկան զեկույցում:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ամենից շատ անհանգստացնում է այն, որ ահաբեկիչները ավելի հաճախ կիրառում են օն-լայն միջոցները ինչպես օրինակ ֆորումներ, տեսանյութեր տարածող սերվերներ: Դրանց միջոցով վերջիններս հրահրում են ինչպես բռնության, այնպես էլ առանձին ակցիաների: Օն-լայն խմբավորումների շատ անդամներ իրական աշխարհում հնարավորություն ունեն շփվելու անմիջապես էքստերեմիստների հետ, ովքեր արմատավորում են արմատականություն և հրահրում են բռնության»:
Զեկույցում նաև նշվում է , որ ԱՄՆ-ի համար համար առաջին ահաբեկչական վտանգը ներկայացնում է «Ալ-Քաիդան» և իր մասնաճյուղերը: