Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային Ժողովում «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց, որ Նուբարաշենի ՔԿՀ-ում կրկին հանդիպել է բերաններն ու աչքերը կարած մարդկանց, ինչը ադմինիստրացիան անվանում է շանտաժ. «Ինչո՞ւ են այդ մարդիկ դիմում այդ քայլին` սա է այն հարցը, որ նախևառաջ պետք է քննարկել մինչև անցնելը ` ցավո՞ւմ է, թե չի ցավում, ուժե՞ղ է կարել, թե՝ ոչ»:
Անդրեասյանը նշեց, որ ՔԿՀ-ում շարունակում են անբարենպաստ պայմանները, խցեր կան, որ 18-20 հոգի դատապարտյալ են միաժամանակ բնակվում: