«Նաջարյանը փոշմանել ա» հայտնի արտահայտությունն այլևս արդիական չէ, քանի որ կա առավել իրական զղջանք, որը կարելի է անվանել` «Ազատիչը փոշմանել ա» անվանմամբ: Բոլորն են հիշում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ 4-րդ գումարման Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց և զբաղեցրեց ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը: Այդ ժամանակ կարծես սկսվեց բումը, երբ բոլորը ոչ թե կասկածում, այլ վստահ էին, որ Արգամիչը, լինելով Ծառուկյանի խնամին, այսպես ասած, շուռ կգա Բարգավաճի կողմը, որ հավանաբար Սերժ Սարգսյանը նրան դավաճենելիս է բռնացրել, որ սա երկար չի տևի, և շուտով Հովիկ Աբրահամյանն այլևս կլքի ՀՀԿ-ի շարքերը: Բայց այդպես չեղավ, մարդը նորմալ աշխատեց, ավելի նորմալ, քան կարելի էր ենթադրել: Սերժ Սարգսյանն էլ որոշել է այս կարևոր և պատասխանատու պահին, փոփոխություն չանել, երբ նախագահական ընտրություններից առաջ, իրար են խառնվել շատերն ու շատ իրողություններ: Ո՞վ գիտե, գուցե նաև հաշվի է առել, որ եթե այս անգամ իր թիմը աջակցել է հաղթանակ գրանցելու հարցում, ապա հետո ևս կաջակցի: Եթե նաև հաշվի առնենք, որ նախարարական պորտֆելներն էլ իրենցն է, ուրեմն հիմա կօգտվեն ստեղծված պայմաններից, ետ կկանչեն իրենց որդիներին` Արգամիչին, Սերգեյիչին (Ալիկ Սարգսյան), կփորձեն ընտրություններին միասին դիմակայել, ու վերջ: Արդեն կսկսեն նոր փոփոխություններ, ամբողջովին` տակից-գլխից: Դա հաստատ է, իսկ ինչպես պարզվում է` այս մանր-մունր փոփոխությունները եղանակ չեն փոխում: Եղանակը այս մի քանի ամիսներին արևոտ կլինի նաև արտարժույթի շուկայի քավորի, վարչապետ Տիգրան Սարգսյանի համար: Հավանաբար վարչապետը գոհացրել էր նախագահին, որ հաճախ է բարձր ամբիոններից խոսում եվրոպական չափորոշիչների, եվրոպականացվելու և սեփական տնտեսություն չունենալու մասով: «Ինչքան շատ, այնքան լավ» մտքում մտածել է Սերժ Սարգսյանն ու հաստատ որոշել` թիմը չի փոխելու: Չէ՞որ հենց երեկ Էդուարդ Շարմազանովը, ում շուրթերով խոսում է ՀՀԿ-ն, ասաց, որ վարչապետը չի փոխվելու: Ու որքան էլ զարմանալի է, նույնիսկ չփոփոխվեցին ԱԺ հանձնաժաղովների նախագահաները: Ի՞նչ է՝ բոլորը լավ են աշխատել: Եթե նույնիսկ լավ էլ աշխատած չլինեին, միևնույն է, չէր փոփոխվելու կազմը, նույն թիմով նրանք գնալու էին նախագահական ընտրություններին ընդառաջ: Սա ևս թեև ոչ բավականին տակտիակական, բայց խաղ է, որը կիրառվում է հիմնականում հայկական քաղաքականության մեջ: Թեև սա առաջին հայացքից կարելի է համարել ոչ այնքան մեծ փոփոխություն, բայց իրականում ուշագրավ իրադարձություն է, երբ խորհրդարանական ընտրություններից հետո պետական ապարատում փոփոխություններ չեն լինում: Հավանաբար երկրի առաջին դեմքը որոշել է, որ փորձված թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը: Եվ այս առումով թեև չմեղմվեց ներքաղաքական իրավիճակը, այնուհանդերձ գոնե տպավորություն ստեղծվեց, թե Սերժ Սարգսյանն առաջին հայացքից այնքան էլ մտահոգված չէ նախագահական ընտրություններով՝ թոզ փչելով, թե ինքը գոհ է իր թիմակիցներից: Գոհ է, թե դժգոհ, դեռ վաղ է գուշակել: Կապրենք, կտեսնենք: