Ժողովուրդը գործ արել է, եկել է հրապարակ, բողոքատերերը դեռևս գործ չեն արել. Լևոն Տեր-Պետրոսյան

15

ՀՀՇ տանսութերորդ արտահերթ համագումարի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր համար վիրավորական է, որ ՀՀՇ-ն պատմության վերածվի. «Եթե կուսակցությունը հպարտանում է միայն իր պատմությամբ, ուրեմն` պատմություն այսօր չունենք, արժեք չունենք»,- նշեց Տեր Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ այժմյան երիտասարդությունն ավելի հաճույքով մտնում մտնում է ՀԱԿ գրասենյակ, քան ՀՀՇ-ի:

Անդրադառնալով Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Պայքարը նախաձեռնել է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ՝ ժողովուրդը»:

«Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը եկել է հրապարակ և անօրինականությունների դեմ բողոքում է: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է եկել է հրապարակ», – նշեց նա և հավելեց. «Երբ գործ անեն, կգնահատենք և եթե համարենք, որ պետք է ՝ կմիանանք»: