ԱԺ քառօրյայի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քիչ առաջ ավարտվել է խմբակցության նիստը և որոշվել է, որ այսուհետեւ Խաչատուր Քոքոբելյանը որեւէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը:
Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարեց, որ խմբակցության նիստի ժամանակ ինքն էլ առաջարկել է, որ Ռուբեն Հակոբյանը հրաժարական ներկայացնի և նրան փոխարինի Զարուհի Փոստանջյանը: «Ես և Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով խմբակցության կազմում, այսուհետ կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»,-հայտարարեց նա: