Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ընթացքում քննարկվել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարցը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ինքը և Քոքոբելյանը իբր պայմանավորվել էին միասին վայր դնել մանդատը: Քոքոբելյանն էլ հրաժարվում է վայր դնել մանդատը` դրա համար պատճառ չտեսնելով:
Նիստում առաջարկ է եղել, որպեսզի Քոքոբելյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը: Քոքոբելյանն էլ, ի պատասխան, առաջարկել է, որպեսզի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չներկայացնի խմբակցությունը:
Սպասվում է Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը: