Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 15.08 տոկսը

6

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտարարեց, որ ժամը 11-ի դրությամբ երկրի տարածքում, նախնական տվյալներով, քվեարկել է 380 հազար 417 ընտրող կամ ընտրողների 15.08 տոկոսը:

Ընտրացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 522 հազար 962 ընտրող:

Երեւանում ընտրել է 119 հազար 200 ընտրող կամ ընտրողների 14.6 տոկոսը: Մայրաքաղաքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը, ըստ ընտրացուցակների, 813 հազար 898 է:

Ընտրողների ամենամեծ ակտիվությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Սյունիքի մարզում` 24 հազար 637 ընտրող կամ 20.3 տոկոսը:

Շիրակի մարզում ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.9 տոկոսը: