Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից արձակված ռումբ է ընկել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5, վիրավորվել 10 մարդ։
Թուրք- սիրիական սահմանի մոտակայքում՝ Թել Աբիաթ սահմանային կետի համար պայքարը Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում են։ Հենց այդ բախումների ընթացքում արձակված ռումբն էլ հատել է սահմանը՝ հասնելով թուրքական գյուղին։ Աքչաքալեի շրջանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ։ CNN-ի փոխանցմամբ փոխվարչապետ Բյուլենտ Արինչը նշել է, որ «Թուրքիան պետք է մինչև վերջ պաշտպանի իր իրավունքները քաղաքացիների մահվան եւ նրանց վրա հարձակման հետ կապված»: