Հունիսի 9-ին Լոնդոնի Նվարդ Գյուլբենկյան ցուցասրահում բացվելու է թուրք լուսանկարիչ Էրհան Արիքի «Հորովել» խորագիրը կրող լուսանկարների և մուլտիմեդիոն ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net-ը, ցուցահանդեսին ներկայացված է կարճ էքսկուրս դեպի Արևմտյան Հայաստան, մասնավորապես հայաբնակ վայրերը` Կարսից մինչև Իգդիր: «Մինչ այժմ, մենք` թուրքերս Անատոլիայի մասին իմացել ենք «Պաշտոնական աղբյուրներից» «պաշտոնական» բովանդակությամբ, որոնք շատ ազգայնական էին», ասում է Արիքը:
Ցուցահանդեսը ներառում է նաև տեսահոլովակ, որտեղ ներկայացված են լուսանկարչի ճանապարհորդության մանրամասները: