Թուրքիան ռեկորդակիր է աշխարհում ամենաշատ ձերբակալված լրագրողների թվով

14

Թուրքիան ճանաչվել է աշխարհի ամենաշատ լրագրողներ ձերբակալող երկիրը, որն անցյալ տարվա ընթացքում շուրջ 49 լրագրող է բանտարկել: Տեղեկացնում է PressTV-ն:

Նյու Յորքի Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարել է, որ Թուրքիան 2012-ին ռեկորդ է սահմանել, այնտեղ աշխարհում ամենից շատ բանտարկված լրագրողներն են:

Միջազգային լրատվամիջոցների ինստիտուտը և Թուրքիայի Ժուռնալիստների Ասոցիացիան իրենց հերթին պնդում են, որ Թուրքիայում բանտարակված է 71 լրագրող:

Սակայն դեկտեմբերի մեկի դրությամբ Նյու Յորքի Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, Թուրքիայում ձերբակալված 49 լրագրող կա ,10-յակ քուրդ լրագրողներ և խմբագիրներ նույնպես ձերբալված են, ովքեր մեղադրվում են ահաբեկչության մեջ: Մի շարք լրագրողներ մեղադրվում են հակակառավարական դավադրության մասնակցելու մեղադրանքով:

Նյու Յորքի Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարել է, որ Թուրքիան մեղադրվում է > տարբերություն չտեսնելու մեջ: