Թուրքիան չկարողացավ ադրբեջանցիներին իրականությունը ներշնչել…

9

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը > պարբերականին տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանել է.
«Մենք փորձում էինք ապացուցել թուրքերին, որ պետք չէ այդ երկու հարցերն իրար կապել: Ես կարծում եմ, որ դա ճիշտ կլիներ Թուրքիայի համար: Թուրքերն այստեղ իրոք սխալվել են, նրանք դրանով վնաս են հասցրել Ադրբեջանին, այլ ոչ թե օգնել են: Նրանք ներշնչել են ադրբեջանցիներին, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, որ կանգնած է իրենց թիկունքին, իսկ ադրբեջանցիները կարող են ավելի անզիջում լինեն ղարաբաղյան հիմնահարցում: Եվ դա հանգեցրեց արդեն երկրորդ պատերազմի, երբ Ադրբեջանն արդեն կորցրեց 5 շրջան: Եվ դրանում կա Թուրքիայի մեղքը, քանի որ նա չկարողացավ ադրբեջանցիներին իրականությունը ներշնչել, համոզել գնալ ինչ-որ զիջումների: Իրենք ավելի քիչ զիջումների պետք է գնային այն ժամանակ, քանի հիմա: Ընդ որում, կան նաև թուրք քաղաքական գործիչներ, որոնք ընդունում են, որ դա սխալ էր»: