Դիվանագիտական աղբյուրներից հաղորդում են, որ Թուրքիան մտափոխվել է և որոշել է ընդունել արտաքին օգնության առաջարկը, այդ թվում` Իսրայելի, որպեսզի կարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները, որը խլել է 459 մարդու կյանք:
Նշենք, որ աշխարհի շատ երկրներ այդ թվում նաև Հայաստանը Թուրքիային երկրաշարժից հետո առաջարկել էին իրենց օգնությունը, սակայն նա մերժել էր` պնդելով, որ իրենք կկարողանան գլուխ հանել միայնակ: Սակայն աղբյուրը նշել է, որ Անկարան փոխել է իր միտքը, և կընդունի նաև Իսրայելի օգնությունը, քանի որ հրատապ օգնության կարիք կա, անօթեւանները բնակարանային խնդիրներ ունեն:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջին Boeing 747-ը շարժական տներ կտեղափոխի եւ այլ հօդանավեր ևս կժամանեն առաջիկա օրերին:
Հիշենցնեք, որ 2010թ-ի մայիսից Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարված են, այն բանից հետո, երբ իսրայելակա ռազմածովային նավատորմի հրամանատարը փորձել է ներխուժել Գազա` անտեսելով շրջափակումը և սպանելով ինը թուրքի: