Թուրքիայում նորից երկրաշարժ. Հայաստանում ևս զգացվել է

20

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 21.39-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 2-3 բալ: