Թուրքիայում ՀԱԷԿ-ի արտահոսքից վախենում են

11

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հրահանգել է Վանի երկրաշարժից հետո այդ շրջանում ստուգել ռադիոակտիվության մակարդակը, քանի որ համոզմունք ունի, որ Մեծամորի ատոմակայանից արտահոսք է եղել.: Գրում է Hürriyet պարբերականը:

Թուրքիան որոշակի իրավական քայլերի է պատրաստվում դիմել ընդդեմ աշխարհի հնացած ատոմակայանների, այդ թվում` Մեծամորի ատոմակայանի: Վստահեցրել է թուրք նախարարը:

Գործիչը նաև դժգոհություն է հայտնել, որ բոլորը խոսում են` իբրև թե ատոմակայանները փակելու են, բայց իրականում նորերն են կառուցում:

Եվ զավեշտալին այն է, որ այսքան բողոքների հետ մեկտեղ հենց Թուրքիան մտադիր է ատոմակայն կառուցել, որի համար պատրաստ է ներդնել 20 մլրդ դոլար: