Թուրքական TRT հեռուստաընկերությունը Հայաստանում փաստագրական ֆիլմ է նկարահանել “Հեռավոր հարևան” վերնագրով: Ֆիլմի նպատակն է թուրք հասարակությանը ծանոթացնել հարևան երկրի հետ,որը մնացել է փակ սահմանի հետևում քաղաքական և տարածաշրջանային խնդիրների պատճառով: Ի տարբերություն մինչ օրս նկարահանած բազմաթիվ ֆիլմերի, “Հեռավոր հարևան” ֆիլմում չեն քննարկվում պատմական և քաղաքական խնդիրները: