Թուրգութ Օզալին թունավորել են. Hurriyet

76

Թուրքիայի նախկին նախագահ (1989-1993) Թուրգութ Օզալին թունավորել են: Այդ մասին են վկայել նրա արտաշիրիմման ժամանակ վերցված հյուսվածքի նմուշների հետազոտության արդյունքները: Հայտնում Hurriyet-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ փորձաքննությունն ի հայտ է բերել թունավորման նշաններ և, մասնավորապես, որոշակի քանակությամբ ուժեղ ներգործող թույն՝ ստրիխնին, ինչն էլ հանգեցրել է Օզալի մահվանը: Թուրգութ Օզալի արտաշիրիմման գործընթացն իրականացվել էր հոկտեմբերի 2-ին: Թուրքիայի դատախազությունը դեռևս սեպտեմբերի 17-ին է սկսել պատրաստվել Օզալի արտաշիրիմմանը՝ չնայած Օզալի ընտանիքը դեմ է արտահայտվել դրան:

Սակայն պաշտոնական վարկածը լրիվ այլ էր, համաձայն որի՝ Օզալը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով: