> լրատվականի հյուրն է դրմատուրգ Կարինե Խոդիկյանը, ով զրույցի հենց սկբում, թեև ասաց, որ քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, այդումանայնիվ, սահուն անցում կատարեցինք նաև հենց քաղաքականության թեմային, որը հատկապես այս շրջանում քննարկվող է:
-Տիկին Խոդիկյան, շատերն այսօր այն կարծիքի են, թե արդի ժամանակաշրջանում հայ գրականություն կարծես թե չկա, ու ժամանակն իր հետ չի բերի չարենցներ, սևակներ, մեծարենցներ և այլք: Ի՞նչ կարծիքի եք:
-Տեսանելին միշտ տեսանելի է լինում հեռվից: Մոմի տակ, մոմի շուրջը մութ է, քանի որ մոմը լուսավորում է հեռուն: Արվեստի գործն, ընդհանրապես, ժամանակ է պահանջում: Հավատացեք, երբ հիմա խոսում են Չարենցի ժամանակաշրջանի և նրա գործերի մասին, այն ժամանակ Չարենցի մասին գիտեին մի փոքր մասը` մտավորականները, КГБ-ն, և այն մարմինները, ովքեր հետևում էին այդ անսանձ պոետին, իսկ մնացածը չգիտեին: Եվ ժամանակ էր պետք, որպեսզի Չարենցի մեծությունը ճանաչվեր, ու այդ ժամանակը մինչև հիմա էլ չի անցել, մենք դեռ ամբողջությամբ Չարենցին չենք գնահատել:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը:
-Նախ ժամանակը, և երկրորդ` դժբախտ է այն արվեստագետը, ով փոքր ժողովրդի զավակ է: Սա ցավոք սրտի այն դառը խոսքն է, որը ապացուցման կարիք չի զգում: Այն գործերը, որոնք արտասհմանում և ոչ միայն համարվում էն գլուխգործոցներ, ես դա նայում եմ կամ կարդում եմ և քմծիծաղում եմ, բայց քանի որ դրա հեղինակը, օրինակ` ֆրանսիացի կամ գերմանացի է, նրա խոսքը ավելի մեծ տարածք է գրավում: Փոքր երկրի մեծ գրող լինելուց դժվար բան չկա: Հրանտ Մաթևոսյանը մեզ օրինակ:
-Իսկ Դուք ունե՞ք մտավախություն, որ անցնի այդ ժամանակ կոչվածը, հետ նայենք ու տեսնենք, որ արժեքավոր ոչինչ էլ չկա:
-Երբ դպրոցում էի սովորում, այդ ժամանակ պրեմիարն էր` >, >, > ֆիլմերի: Ու հավատացեք մեկ հավանողին տասը քարկոծող էր լինում: Այսօր այդ ֆիլմերը դարձել են աշխարհին մեզ ներկայացնող այցեքարտ: Ես համոզված եմ, որ կան շատ գործեր, որոնք սպասում են իրենց ժամանակին: Այնպես, որ ես հանգիստ եմ նայում, որ ասում են, թե գրականություն չկա: Ես որպես դեղատոմս կառաջարկեմ`պարզապես պետք է կարդալ:
-Հատկապես Ձեր սերնդի մարդիկ հաճախ են ասում, թե ժամանակի հետ կարդացողների թիվը պակասել է: Մի՞թե այդպես է:
-Երբ ես սովորում էի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, Շահնուրի > կարդացել էինք 2 հոգի: Դա միֆ է, թե նախկինում շատ էին կարդում: Բայց չպետք է ժխտեմ, որ նախկինում հարգանք կար գրքի նկատմամբ, որը թելադրվում էր նաև պետության կողմից: Երկրի ղեկավարը` Կարեն Դեմիրճյանը ցանկացած օպերայի կամ ներկայացման պրեմիերայի ներկա էր լինում: Այսօր նայելով շուրջս` հույս չունեմ, որ երբևէ կվերականգնվի: Երբեմն լինում է, որ ղեկավարները կամ նրանց կանայք ներկա են օրինակ ներկյացման, բայց կամ նախընտրական շրջանում, կամ էլ ինչ-որ խնդրից առաջ: Պետությունը պիտի իր քաղաքականության հիմնասյուներից մեկը վերցնի մշակույթը, բայց պետությանը մշակույթ պետք չի:
-Ինչո՞ւ: Կա՞ն պատճառներ:
-Սիլվա Կպուտիկյանը ինչքան որ շատ սիրված էր պետության կողմից, միևնույն ժամանակ քյալլա էր տալիս այդ նույն պետության դեմ, և այսօր եթե արվեստագետը սիրված է պետության ղեկավարության կողմից, նա պետք է ոչ մի կերպ չհակառակվի պետությանը: Հակառակ դեպքում` նա յուրային չի համարվի և կմատնվի լռության:
-Ի դեպ, լռության մասին, այն արվեստագետները, ովքեր իրենք են լուռ, այսինքն` իրենց ճանաչում են միայն իրենց շրջապատում, նրանք ստանում են կոչումներ, մինչդեռ իրական արվեստագետներից շատերն անտեսված են: 4 տարուց ավելի աշխատել եք մշակույթի նախարարությունում և փոքր պաշտոն չեք զբաղեցրել: Խնդրի պատճառներն, իհարկե, պարզից պարզ է, իսկ լուծման ուղիներ կա՞ն:
-Երբ ես այնտեղ էի աշխատում, տեսոնում էի, որ գալիս են մարդիկ, որոնց չեն ճանաչում, բայց կոչվում են արվեստագետ, դա հասկանալի է` մարդիկ ինքնահաստատման կարիք ունեն, բայց ես չեմ հասկանում նրանց, որոնց հասարակությունը ճանաչում է, սիրում է, կարդում է գիրքը, նայում է իր ներկայցումը: Ամենաճիշտ բանը, այդ կոչումները հանելն է: 1-ին նախագահի օրոք վերացվեցին այդ կոչումները և դարձանք հավասար: Մարդիկ կան, որ այդ կոչման համար տեղի են տալիս, մի կողմ են դնում սկզբունքներ: Եթե մեր երկրի իշխանավորն ինձ ասի, մի քանի հրամանի խորհուրդ տուր, ես անպայման կասեմ, հանեք այդ կոչումները, վերացրեք` իզով ու թոզով:
-Տիկին Խոդիկյան, ի՞նչ ակնակալիք ունեք առաջիկա ընտրություններից:
-Ես ոչ մի ակնկալիք չունեմ:
-Իսկ չե՞ք տեսնում, գոնե մի ուժ, որին ընտրելով մարդ կնընտրի արժանապատիվ ուղի:
-Գիտեք` որն է իմ ուզածը: Որ թեկուզ ընտրվի Տիգրան Կարապետիչը, բայց լինեն արդար ընտրություններ, առանց կեղծիքների: Որ մարդը ինքն ընտրի, հետո տեսնի, որ լավ չէր, հանի իր ընտրածին և ընտրի հաջորդին, հետո հաջորդին, մինչև որ գա այն իշխանավորը, որը կլինի Ձեր ասած` արժանապատիվը: Սա է իմ հավատամքը:
-Բայց մի՞թե դա իրական կլինի, թե ինչ-որ հեքիաթային հավատամք է:
-Թողեք ես երազեմ:
-Շատ լավ: Տիկին Խոդիկյան, Դուք ունեք ոչ միայն դրամատուրգի, այլև` խելացի կնոջ համբավ: Խնդրեմ ասացեք` ի՞նչ խորհուրդ կտաք այն մասսային, որոնց համար, ոչ իշխանությունն է լավը, ու ոչ էլ ներկա ընդդիմությունը:
-Թող գնան բոլորին ջնջեն:
-Իսկ հետո, դրանով կխոփվի՞ երկրի վիճակը:
-Պատկերացրեք կեսից ավելին գնաց ու ջնջեց: Նորից ընտրություններ կանեն, ու գոնե քաղաքական ուժերը կսթափվեն, որ իրենց առաջ մարդ է կանգնած, ով կաշառք չի վերցնում:Իսկ այդ կաշառքը, ես հաշվել եմ, նա, ով վերցնում է 10 հազար դրամ, 5 տարվա ընթացքում, նույնիսկ 6 դրամ չի հասնում` օրական, այդ դեպքում, մի՞թե էժան է մեր ժողովուրդը:














