Հունիսի 14-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Արևիկ գյուղի երկաթուղային կայարանում կայանված, չշահագործվող վագոնից բերման են ենթարկել 40-ամյա Հովհաննես Ղ.-ին և 40-ամյա Գևորգ Հ.-ին:
Զննությամբ վագոնից հայտնաբերվել են տարբեր տարաներ, թմրամիջոցի զանգվածներ, դեղահաբեր և ներարկիչներ:
Գևորգ Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են, որը պատրաստել է ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: