«Թեղուտի անտառների հատումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ»,- հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Պետրոսյանը ընդգծեց, որ հանքը շահագործող ընկերությունը խոստացել է հատած ծառերի կրկնակի չափով տնկել և հիմա «հատվել է 75 հա, սակայն տնկվել է 120 հա: Դրանք տնկվել են Թեղուտ, Օձուն, Լեռնահովիտ, Արճուտ և Շմող համայնքներում»: