Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով քաղաքական գարունը, այն համարեց թեժ և կառուցողական. «2011-ի գարունը տարբերվեց, վերջին շրջանի քաղաքական գարուններից նրանով, որ այստեղ և’ ընդդիմությունը, և’ իշխանությունը մեծ ջանքեր գործադրեցին Հայաստանում երկխոսության, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու վրա»:
Շարմազանովը խոսեց նաև ղարաբաղա-ադրբեջանական հակաարտության մասին` նշելով, որ Դովիլյան հայտարարությունը հնչեց և այն համահունչ է հայկական պետության որոշման հետ, որովհետև մենք կողմնակից ենք խնդրի միմիայն խաղաղ կարգավորմանը, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին:
Այն հարցին, թե արդյոք իշխանությունը համաներում շնորհելով ներողություն խնդրեց ընդդիմությունից, ՀՀԿ մամուլի խոսնակը չհամաձայնեց, շեշտելով, որ իշխանությունը այդ քայլով ներում է շնորհում և ոչ թե ներողություն է խնդրում:
Շարմազանովի համոզմամբ արտահերթ ընտրություններ չեն լինելու, քանի որ դրա կարիքը չկա, իսկ ինչ վերաբեվում է, թե արդյոք ՀԱԿ-ը կմտնի խորհրդարան, թե ոչ` խոսնակը նշեց. «ՀՀ քաղաքացին է ընտրելու ՀԱԿ-ը կլինի , թե ոչ, ես չեմ զբաղվում գուշակություններով»: