Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:
Թբիլիսի է գործուղվել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ:
Հանձնախումբը դեպքի հանգամանքները տեղում կուսումնասիրի և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ կքննարկի իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները: