Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` նախօրեին ուշ երեկոյան կայացած նիստում որոշվել է ևս երկու ամսով երկարաձգել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը: Սա արդեն երրորդ անգամն է, որ կալանքը երկարացնելու որոշում է կայացվում: