Թագաժառանգը մահացել է

7

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սուլթան Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը մահացել է: Այս մասին հայտնում է CNN-ը:
Թագաժառանգի մահվան լուրը տարածել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, չհստակեցնելով, թե կոնկրետ, որն է եղել 83-ամյա թագավորական ընտանիքի անդամի մահվան պատճառը:

Արքայազն Սուլթանը 2 պաշտոնական աթոռ էր զբաղեցնում, ավիացիայի ու պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Վերջին ժամանակներում նա իր վրա էր վերցրել երկրի կառավարումը` թագավորի` Աբդուլա իբն Աբդել Ազիզի բուժման պատճառով: