Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությանը կհաջորդեն հավաքները:
Այսպիսով ս/թ փետրվարի 21-ին, ժամը 14.00-21.00 Ազատության հրապարակում հավաք է անցկացնելու ՀՀԿ-ն:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցներին այստեղ կհավաքի փետրվարի 20-ին, 22-ին` ժամը 15-19-ը, իսկ 21-ին, երբ Ազատության հրապարակը զբաղեցնելու է ՀՀԿ-ն, «Ժառանգության» առաջնորդը հրավիրում է Մատենադարանին հարող տարածք:
Մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել «Հայոց համազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը: