«Յուրաքանչյուր հասարակություն արժանի է այն ընտրություններին ինչպիսին ինքը կա» , -համոզված է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: ԱԺ-ն երեկ 2-րդ ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգիրքը,իսկ 24 ժամավա ընթացքում կազմակերպվելու է նաև 3-րդ ընթերցումը: Հարությունյանի խոսքով այս փոփոխությունների նպատակը ընտրությունների մակարդակը ավելի բարձրացնելու և խախտումները նվազեցնելու համար են: «Երկրները որտեղ ընտրությունների նկատմամաբ հանրային վստահությունը դեռևս պատշաճ մակարդակի չէ, այդ երկրներում ընտրական օրենսգրքերը փոխվում են»,- նշում է պատգամավորը:
Հարությունը խոսեց նաև օրենքում կատարված հիմնական փոփոխությունների մասին. դրանք շուրջ ինը տասնայակ են և հիմնականում կատարվել են նախընտրական քարոզչության փուլումլ, դիմումների, քվեարկության, քվեարկության ամփոփման և այլն: Խոսվեց նաև Խորհրդարանական ընդդիմության ՀՅԴ-ի 3 առաջարկությունների մասին, որոնք մերժվել են: Ըստ Հարությունյանի` դրանք չեն համապատասխանում մեր երկրում գործող օրենքներին: