Հունիսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4-ամյա մի աղջնակ:
Ոստիկանները պարզել են, որ հունիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, երեխայի հայրը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում լավ չի փակել «Մերսեդես» ավտոմեքենայի դուռը, որի հետևանքով այն ընթացքի ժամանակ բացվել է և երեխան ընկել է սրահից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: