«Մինչև չգտնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ, մինչև չլուծվի մեկ կամ երկու շրջանների վերադարձի հարցը, խոսք անգամ չի կարող լինել Հայաստանի հետ սահմանի բացման մասին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հայերին կոչ անելով դուրս գալ «գրավյալ տարածքներից»:
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք՝ որպես շահագրգիռ կողմ, միշտ Ադրբեջանի կողքին կլինենք», – վստահեցրել է Էրդողանը: